Սերոբ Խաչատրյանի Facebook-յան գրառումը. «Գաղափարապես պատրաստ եմ սովորական երեխաների համար հետաքրքիր հանրակրթական դպրոց ստեղծել։
20 տարի ուսումնասիրել եմ‚ դիտարկել‚ հետևել‚ այցելել‚ համեմատել‚ դասավանդել‚ մտածել‚ կարդացել։
Փորձել եմ հասկանալ` ինչ են ուզում այսօրվա երեխաները‚ փորձել եմ լսել իրենց լռությունը‚ սովորել եմ իրենցից։ Եթե գիտեք մարդիկ‚ ովքեր պատրաստ են ֆինանսապես աջակցել՝ առանց գաղափարն աղճատելու կամ բիզնես պրոյեկտի վերածելու‚ խնդրում եմ ասել»։