Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապրող Հայրյանների ընտանիքի եկամտի միակ աղբյուրը՝ կենդանաբանական խանութի կենդանիները, սատկել են, իսկ կերերի որոշ տեսակներ այլևս օգտագործման համար պիտանի չեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս ամենի պատճառը եղել է մեկ ամսվա գումարը չվճարելու հետևանքով էլեկտրական հոսանքն անջատելը, ինչն էլ հանգեցրել է նման աղետի: 27-ամյա Վազգեն Հայրյանը, ով իր կնոջ և 1-ամյա երեխայի հետ վարձով է բնակվում Աբովյան քաղաքում, սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսում:
Նա մոտ մեկ տարի առաջ Աբովյան քաղաքում տարածք է վարձակալել, հիմնել կենդանաբանական խանութ, որից ստացած եկամտով էլ և ուսման վարձն է վճարել, և տան ու խանութի վարձակալության գումարը, և կոմունալ վճարումները, և, իհարկե, հոգացել է նաև ընտանեկան ծախսերը:
Ձմռան ամիսներին պարտաճանաչ վճարել է հոսանքի վարձը, սակայն փետրվար ամսին խնդրել է էլէկտրոցանցերին, որ գումարը, որը կազմել է 120.000 դրամ, վճարի մաս-մաս, քանի որ առևտուրն այնքան էլ լավ չի եղել:
Վազգենի խնդրանքը մերժվել է և հրամանի համաձայն՝ հոսանքի մատակարարումը ընդհատվել է, ինչն էլ բերել է նման տխուր վիճակի: Հայկն ասաց, որ վրդովված է հատկապես այն փաստից, թե պատկան մարմինները ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե իբր աջակցում են փոքր և միջին բիզնեսին, սակայն իրականությունը լրիվ այլ բան է ցույց տալիս:
Ամբողջությամբ՝ shamshyan.com