
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջարկում եմ Իրեն Ավետյանին գալ Հայաստան և հանդիպել՝ պարզաբանելու իր վարկածը տխրահռչակ տեսանյութի: Բոլորդ հիշում եք Նորայր Մինասյանին, ում վահանչիկը փորձեց նույնպես ներկայացնել որպես Հայոց բանակի սպա, ով պատրաստ է դավաճանել Հայրենիքը:
Քանի որ Նորայրը թաքցնելու կամ ամաչելու ոչինչ չուներ՝ նա անմիջապես եկավ Հայաստան, մաքրեց իր անունն ու պատիվը` ապացուցելով, որ ոչ մի դավաճանության փորձ նույնիսկ չի եղել, և գնաց իր գործերով: Նույնը առաջարկում եմ Իրենին, եկեք Հայաստան հանդիպենք, զրուցենք, և դուք կունենաք հնարավորությիւն հենց ձեր գալով ապացուցելու, ձեր վարկածը!!!»: