«Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 199-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով 2 ուղևոր՝ 1960 թվականին ծնված Արփիկ Թովմասյանը և 1985 թվականին ծնված Վարդիթեր Գրիգորյանը, տեղում մահացել էին, իսկ վարորդը և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ վարորդը՝ 1982 թվականին ծնված Արմեն Մուխսիյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ է մահացել
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ