Տավուշի մարզում աղջիկը մտել է հարևանի տուն, հաց կերել, հայելուն հայհոյանք գրել
Advertisement 1000 x 90

Տավուշի մարզում աղջիկը մտել է հարևանի տուն, հաց կերել, հայելուն հայհոյանք գրել

Տավուշի մարզում աղջիկը մեղավոր է ճանաչվել հարևանի բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար և դատապարտվել 50 հազար դրամի չափով տուգանքի:

Տավուշի մարզի բնակիչը Ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. մարտ ամսից մինչև 2016թ. մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, Ն.Կ.Աղբյուր գյուղում գտնվող իր առանձնատան երկրորդ հարկի ննջասենյակի փայտյա դուռը հրել-բացելու միջոցով մուտք է գործել ննջասենյակ և պահարանի հայելու վրա գրել սեռական բնույթի հայհոյանք, սակայն ոչինչ չի գողացել: Հաղորդման առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա գյուղում ունի առանձնատուն, որը դեռևս 1990-ական թվականներից հակառակորդի կողմից գնդակոծվել է և մինչ այժմ գտնվում է կիսավեր և կիսակառույց վիճակում: Առանձնատունը շուրջ մեկ տարի անմարդաբնակ է եղել, որից հետո տանտերը ՌԴ-ից իր ընտանիքի անդամների հետ վերադարձել է գյուղ:

Հասնելով տան բակ` նկատել է, որ բնակարանի երկրորդ հարկի ննջասենյակի փայտյա դուռը կիսով չափ բացված է, ներս է մտել և նկատել, որ սենյակում առկա պահարանի հայելու վրա սեռական բնույթի հայհոյանքներ են գրված: Պահի ազդեցության տակ մտածել է, որ տնից գողություն է կատարվել և զանգահարել Ոստիկանություն ու հայտնել այդ մասին: Այնուհետև, տանը շրջելուց և մանրամասն ուսումնասիրելուց հետո, պարզել է, որ տնից գողություն չի կատարվել, տան բոլոր իրերն իրենց տեղում են: Ըստ բացատրության` բնակարանի լուսամուտների մեծ մասը բացակայել են, դռները փակ չեն եղել փականով կամ կողպեքով, դրանք հրելու դեպքում կարող էին բացվել: Բնակարանում որևէ արժեքավոր իր չի ունեցել, այդ իսկ պատճառով ՌԴ գնալուց առաջ դռները չի ամրացրել և չի կողպել: Դեռևս իր գյուղում գտնվելու ժամանակ թաղամասի երեխաներն ազատ ելումուտ են ունեցել իր կիսակառույց բնակարան, և, քանի որ տունը կիսակառույց է եղել, գնդակոծված հակառակորդի կողմից, ինքը դա երբևէ չի արգելել: Հավանաբար տեղյակ լինելով, որ ինքը ՌԴ-ում է և մտածելով, որ այլևս չի վերադառնալու, ներս են մտել խաղալու նպատակով: Դա է փաստում այն հանգամանքը, որ բնակարանից ոչինչ գողացված չէ: Ինչ վերաբերում է պահարանի հայելու վրա գրված հայհոյանքին, ապա նա նշել է, որ սկզբնապես մտածել է, որ դա իր անձին է վերաբերում, այնուհետև եկել է այն համոզման և եզրահանգման, որ դա իր դեմ ուղղված չէ, այլ հակառակորդի կրակոցների ազդեցության ներքո գրված արտահայտություն է, քանի որ ինքը գյուղում ոչ ոքի հետ թշնամական հարաբերություններ չունի:

Ավելի ուշ աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա տանտիրոջ կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս առանձնատուն:

Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր  է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ տեղյակ լինելով, որ տանտերն ընտանիքի հետ միասին գտնվում է արտերկրում, մեկ այլ անձի առաջարկել է գնալ վերջինիս առանձնատուն` հաց ուտելու: Ճաշելուց հետո բարձրացել է առանձնատան երկրորդ հարկ, բացել մուտքի դուռը և ննջասենյակի պահարանի հայելու վրա տանտիրոջ կնոջ հասցեին վիրավորական բառեր գրել, ումից վիրավորված է եղել, քանի որ վերջինս իրեն կասկածում էր ամուսնու հետ մտերիմ հարաբերություն ունենալու համար: Զղջում է արածների համար: