Դեմքի դիմակներ` կաթով. պատրաստեք ինքներդ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դեմքի դիմակներ` կաթով. պատրաստեք ինքներդ

Դիմակների պատրաստման համար խորհուրդ է տրվում օգտագործել բնական, տնական և չվերամշակված կովի կամ այծի կաթ, որը կարելի է ձեռք բերել շուկաներում կամ մոտակա գյուղերում:

Խանութներում եղած կաթը բնական երբեք էլ չես համարի: Սակայն, ցավոք, ոչ բոլորը հնարավորություն ունեն տնական կաթ ճարելու, այդ իսկ պատճառով, եթե դուք կաթը ձեռք եք բերելում խանութից, ապա կոսմետիկ նպատակների համար աշխատեք ընտրել ամենաբարձր յուղայնություն ունեցողը:

Եթե ունեք դեմքի չոր մաշկ, որը շուտափույթ կարիք ունի փափկացման և խոնավացման, ապա պատրաստեք դիմակ կաթից և ապիտակ հացից: Դիմակը պատրաստելու համար վերցրեք 2 ճաշի գդալ հացի փափուկ մասից և վրան տաք կաթ լցրեք: Վերջինս պետք է լցնել այն չափով, որ գոյանա շիլա: Ստացվածը պետք է քսել դենքին և պահել 20 րոպե: Այնուհետև դիմակը լվացեք տաք ջրով:

Ի դեպ, այս դիմակը կարելի է օգտագործել նաև յուղոտ մաշկի պարագայում: Միայն թե այդ դեպքում պետք է օգտագործել սառը կաթ, իսկ միջուկը պետք է լինի սև կամ տարեկանի հացի:

Դեմքի մաքրման և խոնավացման համար կարող եք պատրաստել նաև հետևյալ դիմակը, որը կիրառելի է ցանկացած տիպի մաշկի համար: Մեկ ճաշի գդալ վարսակի ալյուրի վրա (կարելի է օգտագործել նաև սրճաղացով աղացած բրինձ) լցրեք ոչ մեծ քանակությամբ կաթ: Անհրաժեշտ է ստանալ խիտ զանգված, որն իր հոսունությամբ թթվասեր կհիշեցնի: Դիմակը կրեք 15-20 րոպե, որից հետո այն լվացեք սենյակային ջեմաստիճանի ջրով: Եթե ձեր դեմքի մաշկը շատ չոր է, ապա դիմակին ավելացրեք 1-2 թեյի գդալ ցանկացած ձեթ:

Թորշոմող մաշկի համար նույնպես գոյություն ունի կաթից դիմակ: Այն պատրաստելու համար 1 ճաշի գդալ մեղրը խառնեք 3-4 ճաշի գդալ տաք կաթի հետ: Ստացված խառնուրդը քսեք դեմքին` պահելով 10 րոպե: Դիմակն ընդունելուց հետո մաշկը դառնում է թավշյա, նուրբ և առաձգական:

Յուղոտ մաշկի խնամքի և ծակոտիների նեղացման համար նպատակահարմար է օգտվել հետևյալ կաթնային դիմակից. 1 ճաշի գդալ յուղազերծված կաթնաշոռը տրորեք 2 ճաշի գդալ կաթի մեջ: Ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Պատրաստի խառնուրդը քսեք դեմքին և պահեք 15 րոպե: Դիմակը լվացեք սառը ջրով:

ladynews.am