Լիլիթ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա ե՛ս չեմ ասում, սա՛ պտուղի հարազրույցից եմ մեջբերում.
«… Նա նաեւ չմանրամասնեց, թե հատկապես ինչ են պատրաստվում փոխել` ընտրվելու դեպքում»: Այսինքն, ծիրանը դեռեւս հույժ գաղտնի է պահում, թե ո՛րն է իր ծրագիրը: Սա հասկանալի «ռազմավարություն» է իշխանությունների կողմից գործուղված «ըննդիմության» դեպքում, միայն թե սրան զորակցողներն ինչի՞ շուրջ, ո՞ր փոփոխություններին մասնակից կամ աջակից լինելու համար են սրա շուրջը հավաքվել:
Մի քիչ նման է կաթած ծիրանի, որ գետնին ծեփվելով, ճիշտ է՝ այլեւս անհնարին է լինում ուտՎել, բայց մի քանի ճանճ վրան հավաքված կարողանում են միառժամանակ կուշտ սնվել…
Այն, որ ինքն անամոթ ու կարծեմ մի քիչ մոլագար է՝ ոչինչ, նորություն չէ: Բայց դուք չեք ամաչո՞ւմ: Դուք ինչպե՞ս եք հերթական անգամ կուրորեն, առանց բացահայտ իրականությունը տեսնելու սրան վեր-վեր հանում: Բա ձեզ համար Լենդրոշ Տեր-Պետրոսյանի տված դասը՝ դաս չդարձա՞վ: Բա դուք չե՞ք հասկանում, որ որքան շատ է ասվածի «առեղծվածային» ջուրը, այնքան բացահայտ է որ տվյալ արարածը շատ որոշակի «միսիայով» է ուղարկվել»: