ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակել է աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դրա նպատակն է աշխատանքային հարաբերություններում ապահովել անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, պաշտպանել աշխատողների (տվյալների սուբյեկտների) իրավունքները, իրազեկել գործատուներին (տվյալներ մշակողներին) անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերի մասին և ապահովել օրենսդրության միասնական մեկնաբանումը:
Ուղեցույցը մշակվել է ՀՀ օրենսդրության, Եվրոպայի Խորհրդի Նախարարների Խորհրդի (89)2 հանձնարարականի, Աշխատանքի միջազգային կազմակերպության հանձնարարականների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների և եվրոպական երկրների լավագույն փորձի հիման վրա: