Մնացել ենք ՀՀԿ-ի ողորմածությանը. Շատ մոտ ենք պետության վերացմանը
Advertisement 1000 x 90

Մնացել ենք ՀՀԿ-ի ողորմածությանը. Շատ մոտ ենք պետության վերացմանը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԿԸՀ ամփոփեց ապրիլի 2-ի «ընտրությունների» արդյունքները։ Ըստ այդմ չեն գնվել ձայների սոսկ 9,8%-ը։ Մնացածը, չնչին բացառություններով, ծախվել են։ Իշխանական 4 ուժ անցել է խորհրդարան։ Մարդիկ փողը վերցրել ու «ընտրել» են։ Բացառիկ իրավիճակ ընտրությունների համաշխարհային պրակտիկայում։ Հետադարձ կապ չկա։

Ներկայացուցչական մարմին չկա։ Ի՞նչի համար պայքարենք, օրինակ, կոռուպցիայի դեմ, եթե դրա աղբյուրը ժողովուրդն է։ Եթե կաշառք եք վերցնում, էլ ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար։ Ո՞նց ենք փոխելու այս ժողովրդին։ Մնացել ենք ՀՀԿ ողորմածությանը։ Աստված նրանց խելք ու առողջություն տա։

Շատ մոտ ենք պետության վերացմանը։ Հիմա հասկանո՞ւմ եք Պ.Սևակին. ազգերին չեն սպանում, նրանք ինքնասպան են լինում»։



Նման նյութեր