
Երգչուհի Արմինկան, ով վերջին շրջանում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր Instagram-ում հրապարակել է հանգուցյալ եղբոր լուսանկարը ու հուզիչ գրառում է կատարել.
«Ես չեմ սիրում խոսել իմ կյանքի ծանր կողմերի մասին… Պարզապես մի բան կարող եմ ասել հաստատ. որքան էլ կորստից առաջացած ցավը սպիացնում է ժամանակը, միևնույն է`վերքը ներսից չի դադարում ցավել նույն ուժգնությամբ…
Եղբայրս այսօր կդառնար 49 տարեկան…»: