Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «էս ինչ եք անում… Դպրոցների 30 տնօրենները՝ քաղաքացիական, հասարակական շարժման դեմ…
Անկախության տարիների մեր ամենամեծ բացթողումը, որը տխուր հետեւանքների է հանգեցրել, հենց քաղաքացիական շարժման թուլությունն է եղել, քաղաքացիական հասարակության չկայացածությունը… Դուք մանկավարժ եք՝ ձեր ամենամեծ առաքելությունը հենց կրթելն ու քաղաքացի դաստիարակելն է, այսինքն առողջ քաղաքացիական հասարակության կերտմանը նպաստելը… Մի՞թե չեք գիտակցում, որ հիմա ճիշտ հակառակն եք անում… Որեւէ մեկը երբեք չի փորձել արատավորել մանկավարժի բարի անունը, որը շատ ավելի բարձր է կուսակցական հավատարմությունից…»: