Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիշերվա մտորած.
Մենք` ընդդիմադիրներս մի լուրջ խնդիր ունենք։ Կադրային սով։ ՀՀԿ-ն էլ ունի, բայց մեր պատճառը այլ է։
Երկար ժամանակ իշխանափոխություն չի եղել, որ ընդդիմադիրը որևէ պաշտոն զբաղեցնի ու կառավարման փորձ կուտակի։ Խոսքը երիտասարդ սերնդի մասին է։
Օրինակ, եթե ընդդիմադիր մեկը պաշտոն ստանձնի (չեմ ասում՝ նախարարի, գոնե վարչության պետի), կթռնենք դեմքին, «դիմակը պատռվեց», «ծախվեց»՝ կգոռանք։ Իսկ հերթական ընտրություններին կմեղադրենք, թե այս կամ այն ընդդիմադիրը կառավարման, ոլորտում աշխատելու փորձ չունի։
Ի՞նչ անել»։