Ինչպես է գրվում «Երկիր Ծիրանի» կուսակցության անվանումը. պարզաբանում է կուսակցությունը
Advertisement 1000 x 90

Ինչպես է գրվում «Երկիր Ծիրանի» կուսակցության անվանումը. պարզաբանում է կուսակցությունը

Մեր կուսակցության անվանումը լրատվամիջոցներում հաճախ գրվում է «Երկիր ծիրանի», ինչը ճիշտ չէ` «Երկիր Ծիրանի» բառերի առաջին սկզբնատառերը գրվում են մեծատառերով, ինչպես որ նշված է պետական գրանցում ստացած կուսակցության կանոնադրությունում. «Կուսակցության անվանումն է` «Երկիր Ծիրանի» կուսակցություն: «Երկիր Ծիրանի» բառերի առաջին սկզբնատառերը գրվում են մեծատառերով: «Երկիր Ծիրանի»-ն չի թարգմանվում այլ լեզուներով»:

Կուսակցության անվանումն այլ լեզուներով չի թարգմանվում, հետեւաբար` ռուսերենով գրելիս ճիշտ գրության ձեւն է` «Еркир Цирани» , իսկ անգլերենով` «Yerkir Tsirani»:

Խնդրում ենք հնարավորինս պահպանել կուսակցության անվանման` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն գրության ճիշտ ձեւակերպումները:

Շնորհակալություն:

Հարգանքներով` «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն