Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «Ես երևանցի չեմ, բայց գիտակից կյանքիս մեծ մասը ապրել եմ Երևանում, սովորել, ընտանիք կազմել, որպես երգահան կայացել: Երևանը նաև այսօր ոչ միայն մեր հայրենիքի մայրաքաղաքն է, այլ նաև ամբողջ հայության սրտի կանչը:
Ասեմ ավելին՝ Երևանում է կենտրոնացած դժբախտաբար հանրապետության բնակչության զգալի մասը: Այդ պատճառով նաև Երևանի քաղաքապետարանի ընտրությունները շատ կարևոր են: Ես, անկեղծ, այդպես էլ չհասկացա էլի ինչո՞ւ ընդիմադիրները առանձին են մտնում այս ընտրապայքարի մեջ, ինչո՞ւ են էլի մասնատում իրենց ուժերը, ինչո՞ւ են ցեխ շպրտում միմյանց վրա:
Սա իսկապես մտահոգիչ է ու հուսահատեցնող: Ավելին՝ եթե նպատակն է ընդդիմադրվել ռեժիմին՝ ինչո՞ւ է «Ելքը», որ արդեն խորհրդարանում է, հակադրվում տիկին Փոստանջյանի թեկնածությանը: Ես այս պարագայում պիտի միանամ տիկին Փոստանջյանին, չնայած ինձ անհասկանալի է, թե նոր կուսակցությունը ծիրանի անունով, թե անձամբ իր գաղափարների համակիր չեմ:
Այս աթոռի համար անիմաստ գզվրտոցը պիտի դադարեցվի, եթե կա քաղաքական խոհեմություն, կարծեմ այս պարագայում տիկին Փոստանջանը, որպես քաղաքապետ լավ հակակշիռ կլինի լկտիացած ռեժիմին: Այլապես էլի կունենանք ինչպես միշտ ամբիցաներ ու փշրված նպատակներ… հա չմոռանամ, որ նոր քաղաքապետից մի պահանջ կունենամ՝ բեռնաթափել Երևանը, ու բարձրացնել մայրաքաղաքի տեղափոխման հարցը»: