
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է գրանցվել մայրաքաղաքի դպրոցներից մեկի բակում. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:
Դեռահասներն սովորում են նույն դպրոցի՝ 10-րդ և 11-րդ դասարաններում։ Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը և նրա ընկերը ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները: