«ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցից 2 կմ հեռավորության վրա դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարին և շրջվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1992 թվականին ծնված Աշոտ Դովլաթյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: