«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1956 թվականին ծնված Սոնա Թ.-ն:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

61-ամյա կինը 2015 թվականից դեկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: