Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վթարի հետևանքով 13 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Advertisement 1000 x 90

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վթարի հետևանքով 13 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 78-րդ կիլոմետրին «Դեյվու կորանդո» և «Ֆոլքսվագեն քրաֆթեր» մեքենաների բախման հետևանքով 13 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատահարի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել «Դեյվու կորանդո»-ի վարորդը, 2 ուղևորը, «Ֆոլքսվագեն քրաֆթեր»-ի 10 ուղևորները: Կատարվում է քննություն: