«Այս խելացի աչուկներով ձագուկը անհապաղ բոլորի ուշադրության կարիքն ունի»
Advertisement 1000 x 90

«Այս խելացի աչուկներով ձագուկը անհապաղ բոլորի ուշադրության կարիքն ունի»

Այս խելացի աչուկներով ձագուկը անհապաղ բոլորի ուշադրության կարիքն ունի: 1 տարեկան 2 ամսական Հարությունյան Ալենը ի ծնե ունի երկկողմանի քրոնիկական անբավարարություն, 1 երիկամի և միզուղու լայնացում:

Մի ամբողջ տարի ստացիոնար պարկել է «Արաբկիր» ԲՀ-ի ռեանիմացիայում, որից հետո վերջին ամիսը տեղափոխվել և բուժվում է մինչ այսօր նույն «Արաբկիր» ԲՀ-ի «Թոքաբանական» բաժանմունքում՝ երկկողմանի թոքաբորբով:

Այժմ վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների ուշադիր հսկողության տակ, սակայն երեխային մշտապես պետք է թթվածնային սարքավերումներ, քանի որ առանց դրա երեխան ի վիճակի չէ միշտ պահելու իր սովորական շնչելը: Ուստի այդ պատճառով, երեխայի բժիշկը բացատրել է, որ երեխայի դուրս գրվելուց հետո երեխայի ծնողները պետք է Հայաստանում գտնվող հատուկ մասնագիտացված խանութից ձեռք բերեն թթվածնի ապառատ, որպեսզի տանը երեխան կարողանա շնչառական խնդիրների դեպքում միացված լինի այդ սիստեմին և ազատ շնչի:

Այս սարքավորումը արժե մոտ 800 դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչը մեծ խնդիր է երեխայի 10 հոգանոց բազմանդամ ընտանիքի համար: Միակ եկամուտը դա երեխայի հորական տատիկի ու պապիկի տարիքային կենսաթոշակն է, իսկ հայրը պայմանագրային զինծառայող է: Արմավիրի մարզից են, Էջմիածին շրջանից: Երեխայի մայրը ՎՏԲ բանկում բացել է հաշվեհամարներ, իր անունով

Գայանե Կիրակոսյան

AMD – 16040075543700

USD – 16040075543701

EUR – 16040075543702

RUR – 16040075543703

Իսկ առձեռն փոխանցումների համար օգնել ցանկացողները կարող են զանգել երեխայի մորը՝ /055/ 29-12-02, Գայանե: