
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «Ելք», «Երկիր Ծիրանի»: «Առաջին լրատվական»- ը հարցախույզ իրականացրեց Երևանում՝ պարզելու, թե ում են նախընտրում երևանցիները տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում:
Մեր համաքաղաքացիների մի մասը կարծում է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը լավ է կատարում իր գործը և ցանկալի կլինի, որ նա շարունակի քաղաքապետի պաշտոնում իր աշխատանքը:
Երևանցիների մյուս մասը ցանկություն ունի տեսնել նոր քաղաքապետ՝ հանձին «Ելք» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի:
Մանրամասները՝ տեսանյութում