Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»-ը ֆիլմին:
«Ես այնքան հպարտանում եմ «Խոստում» ֆիլմով: Խնդրում եմ, դիտեք այն և վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը»,- իր թվիթերյան էջում գրել է Քիմը:
Հիշեցնենք, որ ավելի «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն, Մելինա Կանակարեդեսը:
Նշենք, որ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 21-ին է: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: