«Եթե գիրքը չես կարող երգել, ուրեմն՝ լավը չի»
Advertisement 1000 x 90

«Եթե գիրքը չես կարող երգել, ուրեմն՝ լավը չի»

Սյունե Սևադայի գրառումը. Տեքստը ռիթմ ունի, տակտ ունի, ոճ ունի: Տեմպ կա, որը պիտի բռնես ու կարդաս, կամ գրես, դանդաղ ու ցածր, պաուզաներով, բայց մի տեղ լյուֆթպաուզա ա, մի տեղ՝ ցեզուրա՝ նայած գրող: Մի տեղ բեկար ես կարդում, մի տեղ՝ դուբլ դիեզ: Հետո երբ լավ ընթերցող դառնաս, նոր կարող ես քեզ իմպրովիզներ թույլ տալ, տեմպերի հետ խաղալ, տեսնել՝ ինչ կստացվի: Տեղ արդեն ֆերմատա ես կարդում՝ ըստ քո հայեցողության: Փոքր ծիածան, մեջը արև, շատ լավն ա: Ազատությունն ա, էլի, ինչ ուզում ես՝ արա, արևը կա, ծիածանը՝ հետը, կարևորը առաջ գնաս, բարձրանաս:

Գրքերում նույն երաժշտության նոտացիան ա, ուղղակի բառերով: Ու եթե գիրքը չես կարող երգել, ուրեմն՝ լավը չի: