Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի Facebook-յան գրառումը.
«ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ: Ամենատխուր օրն է քրիստոնյաների համար, քանզի կատարվեց մարդկության պատմության մեջ ամենամեծ ողբերգությունը. մարդիկ խաչեցին իրենց իսկ փրկության համար մարդեղացած Աստծուն: Այս օրն ինձ միշտ մեկ հարց է հետաքրքրում. եթե ես լինեի այն ամբոխի մեջ, ապա կգոռայի, որպեսզի ազատեի՞ն ավազակին, թե՞ խաչը հանեին Տիրոջը: Պատասխան չունեմ, դուք էլ մտածեք այս մասին….»: