Facebook-ի օգտատեր Ռուբեն Շուխյանը իր էջում գրել է. Ֆրիտյոֆ Նանսենը Ալեքսանդրապոլում՝ հայ որբերի հետ ճաշելիս… Լուսանկարը արված է 1925 թվականին՝ Ալեքսանդրապոլի (Գյումրի) մոտ գտնվող Մերձավոր Արևելքի նպաստամատույցի կողմից որբերի համար կազմակերպված ամառային ճամբարում:
Նորվեգացի ականավոր բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը՝ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների մեծագույն պաշտպանն է հանդիսացել Ազգերի լիգայում։ Նանսենը հանդես էր գալիս հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձելու համար պայմաններ ստեղծելու օգտին և գլխավորել է հայրենադարձության հանձնաժողովը 1925-1929 թթ.: Հարցի ուսումնասիրման ու նախապատրաստման նպատակով Նանսենը իր հանձնաժողովով 1925 թվականի հունիսին ժամանել է Երևան: Եղել է հանրապետության շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարավորությունները: