Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միգուցե իրար հետ կապ չունի, բայց…
Մի քանի օր առաջ մեծ աղմուկ է տարածվում Դավթաշենում ծառերի կտրման փաստով, ընդ որում՝ աղմուկը մի քիչ չափազանցված էլ նույնիսկ, հաշվի առնելով, որ նախագահն ա խառնվում:
Մի քանի օր անց, երեկ, ցանց է նետվում Արտակ Սարգսյանի մասին զապիսը:
Կասեք՝ ի՞նչ կապ ունի:
Ասեմ:
Արտակ Սարգսյանը ռեյտինգայինով երկրորդն ա: ԱԺ-ում անցողիկ տեղում:
Նույն ընտրատարածքում ռեյտինգով երրորդը Արթուր Գևորգյանն է, Դավթաշենի նախկին թաղապետը, և այդ ընտրատարածքում մեձ հարգանք վայելող անձ:
Մնացածը թողնում եմ մնացածին »: