Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի Facebook-յան գրառումը.
«Վարչական ռեսուրս կիրառվում է բոլոր երկրներում, այդ թվում նաև Արևմուտքում:
Իսկ Հայաստանում շատ հայավարի է ամեն ինչ` խնամի, ծանոթ, բարեկամ, հարազատ, ընկեր, թաղի տղա, դասարանցի, կուրսեցի, հարևան, պետ, ենթակա…
Գուցե մի բան էլ մոռացա… Մենք սիրում ենք ամեն ինչ ճոխացնել… Նույնիսկ թաղումները` պաստառներով, ավտոների շարաններով, նույն ընտանիքի բոլոր անդամների պսակներով… Մի խոսքով մտածելու շատ բան ունենք, շատ-շատ, դա նաև մենթալիտետի, զարգացվածության, կրթության, դաստիարակության խնդիր է…
Սոված մեռնեմ, բայց վարկով Այֆոն պետք է ունենամ մտածելակերպը խեղդում է, սպանում…
Տուն չունեմ, բայց պետք է շքեղ ավտոմեքենա ունենամ, բոլորին ցույց տամ, գլուխ գովամ…
Պասն էլ ենք փչացրել…
Պաս ենք պահում առանց հասկանալու դրա խորհուրդն ու նշանակությունը, այն դարձնելով սովորական դիետա…
Եվ բոլորին հայտարարում, որ պաս ենք պահում…
Իսկ դուք ՍԱՍ…Այնպես, որ ՍԱՍնքյաս, վերջ տվեք…
Ի վերջո գուցե դա հավաստի չէ, սարքած է, մի քանի հոգի նստել և ներկայացում են սարքել ու տարածել… Էլի հայավարի, շուստրի… Դուք էլ ՖԲ-քը ՍԱՍակոծել եք…»: