«Երևանն ու Ստեփանակերտն առ այսօր իրենց դրսևորած պահվածքով միայն նպաստել են ադրբեջանական մոտեցումների առաջմղմանը»
Advertisement 1000 x 90

«Երևանն ու Ստեփանակերտն առ այսօր իրենց դրսևորած պահվածքով միայն նպաստել են ադրբեջանական մոտեցումների առաջմղմանը»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենայն հավանականությամբ ռազմական դրություն մտցնելու պայմանների վերաբերյալ օրենքի նոր խմբագրությունը հարմարեցված է պաշտոնական Բաքվի արդի բանակցային պահանջների և մոտեցումների տառին և ոգուն՝ եթե առաջիկա շաբաթների ընթացքում պարոն Ալիևը համապատասխան հրամանագիր ստորագրի Արցախի Հանրապետության և հարակից տարածքներում ռազմական դրություն հռչակելու վերաբերյալ, ապա դա միանգամայն կծառայի Հայաստանն արդեն պաշտոնապես օկուպանտ պետություն հռչակելու և այդ հարցում միջազգային հանրության իրավա-քաղաքական աջակցությունը ստանալու նպատակին:

Ստիպված եմ իրերն իրենց անուններով կոչել՝ Երևանն ու Ստեփանակերտն առ այսօր իրենց դրսևորած պահվածքով միայն նպաստել են ադրբեջանական մոտեցումների առաջմղմանը: Բազմիցս ասել եմ ու նորից կրկնում եմ՝ իրավիճակն արմատապես փոխելու հնարավորությունները մենք դեռ պահպանում ենք ու եթե այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, ապա դրանում արդեն անգամ ոչ թե մասնագիտական անճարակության այլ հստակ քաղաքական միտումնավորության նշաններ կարելի է տեսնել»:



Նման նյութեր