
Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արա Մանուկյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ներկայացրեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի խախտման դեպքերի մի ուսումնասիրություն:
«Մի տեղ կա՝ ժողովրդի 25 տոկոսն օգնությամբ է քվեարկել, մի տեղ ունենք, որ մի տեղամասում, գյուղերից մեկում 130 հոգու օգնել են, իսկ ամենալավը, ամենակայֆը, կներեք բառիս համար, որ հոգեբուժարանում ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 100 տոկոսը: Բոլոր հոգեկան հիվանդները 100 տոկոսով քվեարկել են իշխանության՝ ՀՀԿ-ի օգտին»,- ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ ներկայացված թվերը Եվրոպայի Խորհրդի դիտորդական առաքելության ղեկավարի արձանագրումն է: Նույն ուսումնասիրության համաձայն ընտրողների 5 տոկոսը տեսողության խնդիրներ է ունեցել, քանի որ նրանց քվեարկելու հարցում օգնողներ են եղել:
Ամբողջությամբ՝ armtimes.com