Ժողովը վարել է Արտակ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Արամ Սարգսյանը. «Հետք»
Advertisement 1000 x 90

Ժողովը վարել է Արտակ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Արամ Սարգսյանը. «Հետք»

Երեկ համացանցում տարածվեց «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը։ Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ժողովը վարող անձը ցուցումներ տալիս ընկերության աշխատակիցներին՝ պահանջելով ձայներ հավաքել «ՍԱՍ Գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանի օգտին։ Նիստը վարողի կողմից նախատինքի արժանացան այն աշխատակիցները, ովքեր կա՛մ քիչ ձայն, կա՛մ էլ ձայներ չէին հավաքել պատգամավորի թեկնածուի օգտին, գովեցին և ծափողջույններ հնչեցին շատ ձայներ հավաքածների համար, սպառնացին նրանց, ովքեր պատրաստակամ չեն աշխատել հօգուտ Արտակ Սարգսյանի և խոստացան փարիզյան շրջագայության հնարավորություն ստեղծել այն աշխատակիցների համար, ովքեր շատ ձայներ կբերեն պատգամավորի թեկնածուի համար։

Ըստ «Հետքի» ունեցած տեղեկությունների՝ ժողովը վարել է Արտակ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Արամ Սարգսյանը (լուսանկարում), որը եղբոր վրաստանյան երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետերն է։ Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 11 996 ձայն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

aravot.am