Ես ՍԱՍ-ի հաճախորդ երբեք չեմ եղել, բայց այս պահից հրաժարվում եմ ՍԻԹԻ-ից
Advertisement 1000 x 90

Ես ՍԱՍ-ի հաճախորդ երբեք չեմ եղել, բայց այս պահից հրաժարվում եմ ՍԻԹԻ-ից

«Ես, բնականաբար, ՍԱՍ-ի հաճախորդ երբեք չեմ եղել, քանի որ թանկ խանութ է: Բայց խոստովանեմ, որ տարիներ ի վեր օգտվել եմ բացառապես ՍԻԹԻ-ից և կասկած չունեմ, որ նույն բանը արվել է այս խանութների ցանցի աշխատողների նկատմամբ: Ես այս պահից հրաժարվում եմ ՍԻԹԻ-ից՝ իմ, որպես ՄԵԿ մարդու ընդվզումը հայտնելով այս ֆեոդալական-ավազակապետական բարքերի դեմ»,-գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյբուքյան իր էջում՝ արձագանքելով «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությանը:

Հիշեցնենք, որ «ՍԱՍ գրուպում» անցկացված նախընտրական ժողովի գաղտնի ձայնագրությունը անտարբեր չի թողել գրեթե ոչ մեկին և քաղաքական դաշտում ու համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել:



Նման նյութեր