
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում 2017թ. ապրիլի 14-ին հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: