Տինա Կանդելակիի նոր գրառումը՝ Մխիթարյանի նկարով և Սևակի բանաստեղծությամբ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տինա Կանդելակիի նոր գրառումը՝ Մխիթարյանի նկարով և Սևակի բանաստեղծությամբ

Матч ТВ-ի գլխավոր պրոդյուսեր Տինա Կանդելակին վերջերս առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ։ Այսօր նա նոր գրառում է կատարել ֆեյսբուքում՝ հայ ֆուտբոլիստի նկարով և Պարույր Սևակի հայտնի բանաստեղծությամբ.

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն…



Նման նյութեր