Ուրախալի լուր բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են WhatsApp-ից։ Հավելվածում հայտնվել է նոր գործառույթ, որին շատերն էին անհամբերությամբ սպասում։ Adme.ru-ի հաղորդմամբ՝ վերջերս WABetaInfo բլոգը հայտնել է, որ մեսինջերի օգտատերերը շուտով հնարավորություն կունենան հեշտությամբ դուրս գալ անհարմար իրավիճակներից։
Եթե այսօր ջնջեք մեսինջերի հղորդագրությունները, այն կանհետանա միայն ձեր հեռախոսից, բայց հասցեատերը հաջողությամբ կստանա այն։ «Unsend» գործառույթը հնարավորություն կտա ջնջել հաղորդագրությունը կամ խմբագրել այն ուղարկելուց հետո։ Միայն թե երկու պայման կա՝ դա կարելի է անել միայն 2 րոպեի ընթացքում և միայն, եթե հասցեատերը չի ստացել այն։
Թարմացումն առաջինը կհայտնվի այն հեռախոսներում, որոնք աշխատում են Windows պլատֆորմով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը