Մայրաքաղաքում գարնանային ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 17 000 ծառ
Advertisement 1000 x 90

Մայրաքաղաքում գարնանային ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 17 000 ծառ

Մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում նոր տնկիներով է համալրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհի հարակից հատվածը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բնակիչների, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների և քաղաքապետի տեղակալների հետ միասին այստեղ ևս մասնակցել է ծառատունկին: Հերթական ծառատունկի շրջանակում վերոնշյալ տարածքը, որն ապահովվա ծ է ոռոգման համակարգով, համալրվել է շուրջ 1000 թույա և տարբեր տեսակի դեկորատիվ ծառերով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու կոչին արձագանքել են պետական կառույցներ, կրթական և առողջապահական հաստատություններ, մասնավոր և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև բազմաթիվ երևանցիներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ մայրաքաղաքում հայտարարված գարնանային ծառատունկի շրջանակում ընդհանուր առմամբ կտնկվի շուրջ 17 000 ծառ, 2000 թուփ և 20 000 վարդի թուփ: Նոր ծառեր ն ու թփերը համապատասխանում են Երևանի բնակլիմայական պայմաններին և ունեն բարձր կպչողականություն:

Երևանի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկած համաքաղաքային շաբաթօրյակը հերթական անգամ աչքի է ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ: Մայրաքաղաքը համատեղ ուժերով մաքրելու աշխատանքներին ներգրավվել են ինչպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, պետական ու մասնավոր կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, կրթօջախների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների և հասարակական կազմակերպությունների շուրջ 21000 ներկայացուցիչներ, այնպես էլ բազմաթիվ բնակիչներ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմո ւնալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել նաև 140 միավոր տարբեր նշանակության տեխնիկա և աղբավայր է տեղափոխվել շուրջ 512 տոննա աղբ:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն բնակիչներին և կազմակերպություններին, որոնք ակտիվորեն մասնակցեցին համաքաղաքային հերթական շաբաթօրյակին և ծառատունկին: