Սյունե Սևադան իր էջում գրել է.
«Մեր տուն մտնող վարսավիրները մի քանի ամսում հղիանում են, չգիտենք՝ ինչ հրաշք ա դա (պապային տենց մի նայեք, նա տանը չի լինում):
Ու քանի որ բոլորն էդպես գտնում են իրենց բաժին երջանկությունն ու գնում, մենք ստիպված անընդհատ վարսավիր ենք փոխում՝ հենց սկզբից զգուշացնելով, որ ըստ սցենարի շուտով պիտի բալիկ ունենան: Մեկ-երկու դեպք չի, ուղիղ հինգ դեպք՝ առանց չափազանցնելու:
Ու տարիքային դիապազոնը շատ լայն ա: Վերջին աղջկան զգուշացրինք, ժպտաց ու վստահեցրեց. մենք երեխա չենք պլանավորում, բացառված ա: Երկու ամիս հետո մտնում ա մեր տուն, ծիծաղում՝ ձեզ բան ունեմ ասելու: Բայց լավ ա, դեռ մի քանի ամիս մեր սիրուն աղջիկը գլուխներս անտեր չի թողնի:
Երեկ փողոցում վարսավիրի տեսա, որը մի անգամ ա եկել մեր տուն: Մի քիչ լցվել էր, ու լայն շորիկ էր հագել: Իրոք ուզում եմ հավատամ, որ գոնե ինքը ձմերուկ ա կուլ տվել:
Հ.գ. ով երեխա ունենալու հետ խնդիր ունի, սովորեք մազ ֆենել, սիրով հրավիրում եմ մեր տուն ^^ »: