Adme.ru-ն գրում է, որ հասկանալու համար՝ արդյոք օրգանիզմին բավարարո՞ւմ է վիտամինների քանակը, հարկավոր է ընդամենը հայելու մեջ նայել։
Չափազանց գունատ դեմք
Եթե դեմքն անսպասելիորեն գունատվել է, ինչն առհասարակ բնորոշ չէ ձեզ, իմացեք, որ սա կարող է վկայել վիտամին B12-ի անբավարար քանակի մասին։ Դրա բացակայության դեպքում մենք մեզ հոգնած ենք զգում և ճնշված։ Այս վիտամինի անբավարար քանակը լրացնելու համար խորհուրդ է տրվում մեծացնել մսի և ծովամթերքի օգտագործումը։
Մազերի չորություն
Չոր, թույլ մազերը կարող են վկայել B7 վիտամինի անբավարար քանակի մասին։ Սա առավել հաճախ տեղի է ունենում հակաբիոտիկների օգտագործումից հետո։ Անբավարար քանակը լրացնելու համար հարկավոր է ուտել միս, ձուկ, մրգեր, բանջարեղեն, սունկ, լոբազգիներ։
Ուռած աչքեր
Եթե աչքերի և վերջույթների այտուցվածություն եք նկատում, հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում յոդի քանակը։ Դրա հիմնական աղբյուրը յոդացված աղն է։ Յոդ պարունակում են ծովամթերքը, կաթնամթերքը, նույնիսկ հացը։
Անգույն շուրթեր
Սա կարող է վկայել երկաթի անբավարար քանակի մասին։ Դրան կարող են գումարվել պարբերական մրսածությունն ու արյան ցածր ճնշումը։ Հարկավոր է ավելի շատ օգտագործել կարմիր միս և որոշ ժամանակով հրաժարվել մեծ քանակով կալցիում պարունակող մթերքից։
Արյունահոսություն լնդերից
Այս խնդիրը կարող է վիտամին C-ի անբավարար քանակի հետևանք լինել։ Այս վիտամինի անբավարար քանակը հանգեցնում է իմունիտետի իջեցման, ցավերի հոդերում և ոսկորներում, ատամների հետ կապված խնդիրների։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը