Չինական ավիաընկերություններից շատերը արգելել են ինքնաթիռում Samsung Galaxy Note 7 օգտագործումը
Advertisement 1000 x 90

Չինական ավիաընկերություններից շատերը արգելել են ինքնաթիռում Samsung Galaxy Note 7 օգտագործումը

Չինական մի շարք ավիաընկերություններ Samsung Galaxy Note 7 սմարթֆոնի օգտագործման արգելք են սահմանել մարտկոցի հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին գրում է Shanghai Daily թերթը:

Հաղորդվում է, որ Hainan Airlines, Fuzhou Airlines, Urumqi Air, Air Changan, West Air, Lucky Air, Tianjin Airlines, Capital Airlines, Yangtze River Express Airlines, China Eastern Airlines, China Southern Airlines, Air China, Spring Airlines, Cathay Pacific Airways, Dragonair, Hong Kong Airlines, China Airlines, EVA Air, TransAsia Airways ավիաընկերությունները անվտանգության նկատառումներով արգելել են ուղեբեռում սմարթֆոն տեղափոխելը: Այդ ավիաընկերությունների ինքնաթիռներում արգելվում է նաև թռիչքի ժամանակ Galaxy Note 7-ի օգտագործումն ու լիցքավորումը:

Նշվում է, որ Samsung-ը Չինաստանում հետ է կանչում մոտ 2000 «պայթյունավտանգ» Note 7 սմարթֆոն: