Մաղադանոսից դիմակ՝ տարվա բոլոր եղանակների համար
Advertisement 1000 x 90

Մաղադանոսից դիմակ՝ տարվա բոլոր եղանակների համար

Եղանակային պայմաններն ազդում են ո՛չ միայն մեր տրամադրության, այլ նաև մաշկի վրա: Ձմռանը սառը եղանակն ու քամին, իսկ ամռանը՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկը: Այդ պատճառով էլ չափազանց կարևոր է մաշկի ճիշտ խնամքը:

Առաջարկում ենք մաղադանոսից պատրաստվող դիմակ, որը կկարգավորի մաշկից ճարպի արտազատումն ու կհարթեցնի մաշկը:

Դիմակը հեշտությամբ կարելի է պատրաստել տանը, որի համար անհրաժեշտ է մաղադանոս, խնձորի քացախ և յոգուրտ: Այս համադրությունն ունի հակաբորբոքային և մաշկը գույնը բացող հատկություններ, սնուցում է մաշկը վիտամիններով և հանքանյութերով:

Մաղադանոսը հարուստ է վիտամին K-ով, 2 ճ/գ մաղադանոսը պարունակում է վիտամին K-ի օրական չափաբաժնի 153%-ը: Այն կարգավորում է արյան շրջանառությունը, ինչը չափազանց կարևոր է աչքերի շուրջ առաջացող սև շրջանակներըից ազատվելու համար: Ավելին, մաղադանոսը պարունակում է միրիստիցին կոչվող հակաօքսիդանտ, որն ակտիվացնում է ազատ ռադիկալների դեմ պայքարող էնզիմները:

Դիմակի բաղադրատոմսը.

մեկ բուռ կտրատած մաղադանոս,
2ճ/գ խնձորի քացախ,
3ճ/գ սովորական յոգուրտ:

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի ստացվի համասեռ զանգված, խառնուրդը քսեք դեմքին և թողեք 20 րոպե:

168.am