YouTube-ը ավելի շատ գումար կհատկացնի իրավատերերին
Advertisement 1000 x 90

YouTube-ը ավելի շատ գումար կհատկացնի իրավատերերին

Կապված տեսահոսթինգների հեղինակային իրավունքների վերաբերյալ եվրոպական օրենսդրության սպասվող բարեփոխումների հետ, YouTube-ին կպարտադրեն ավելացնել վճարումները երաժիշտներին և ձայնագրման ընկերություններին:

Օրինագծով նաև պրոդյուսերներից և հրատարակիչներից պահանջվում է հեղինակներին և կատարողներին հայտնել այն մասին, թե ինչպիսի եկամուտ են բերում նրանց ստեղծագործությունները:

«Ես կցանկանայի, որ լրագրողների, հրատարակիչների և հեղինակների աշխատանքը արդարացիորեն վարձատրվեր անկախ այն բանից, որտեղ են նրանք աշխատում՝ ստուդիաներում, հյուրանոցներում, առցանց կամ ոչ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է BBC-ն:



Նման նյութեր