Լուսանկարիչ Գերման Ավագյանն իր էջում գրել է. «Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներին է ներկայացվում երիտասարդը (ձախից), ով փախել էր սիրիական բանակում ծառայությունից: Դողացող ձեռքերում նա բռնել էր AIM ամսագրի պիլոտային համարը:
Այսօր այս փորձված «Պետդեպցին» շրջում է Երևանով և մեղադրում է Լևոն Տեր-Պետրոսյանին 2008 թվի մարտի 1-ի 10 զոհերի համար:
Լուսանկարի հեղինակն անհայտ է: Պատերի պաստառներից կարող եմ ասել, որ սա «Գարուն» ամսագրի խմբագրությունն է, 1990 (1) թ.»: