Մարին Լը Պենը ԱՄՆ-ում դարձել է ամենաքննարկվող ֆրասիացի քաղաքական գործիչը
Advertisement 1000 x 90

Մարին Լը Պենը ԱՄՆ-ում դարձել է ամենաքննարկվող ֆրասիացի քաղաքական գործիչը

Ֆրանսիայում շաբաթվա վերջում սպասվող նախագահական ընտրությունները հետաքրքրում են ոչ միայն ֆրանսիացի ընտրողներին, այլև ամերիկացիներին:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ում ամենաքննարկվող թեկնածուն է համարվում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:

Linkfluence կազմակերպության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում Ֆրանսիայի ընտրությունների մասին բոլոր քաղաքական քննարկումների  մոտ 50%-ը նվիրված է «Ազգային ճակատ»-ի առաջնորդին:

Հետազոտությունները իրականացվել են համացանցում հարցումների միջոցով:

Վերլուծելով 1.5 մլն մեկնաբանություն ամերիկյան ինտերնետ տիրույթում՝ մասնագետները պարզել են, որ մեծ մասամբ արձագանքները շատ դրական են:

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին առաջադրվել է 11 թեկնածու: Մարին Լը Պենը առաջին փուլի քվեարկության ֆավորիտն է: Այն կկայանա ապրիլի 23-ին: Գրեթե հավասար շանսեր ունի Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար  Էմանուել Մակրոնը, իսկ առաջնորդների եռյակը եզրափակում է Ֆրանսիայի նախկին վարչապետ, հանրապետականներից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը:



Նման նյութեր