ԱՄՆ-ում մողեսը ոստիկանության սպա է դարձել
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում մողեսը ոստիկանության սպա է դարձել

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Էյվոնդեյլ քաղաքի դեպարտամենտի ոստիկանները ծառայության են վերցրել մողեսի: Այս մասին իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են Facebook սոցիալական ցանցի իրենց էջում:

Այրո անունով մորուքավոր ագաման երդում է տվել և ոստիկանական նշան ստացել ապրիլի 14-ին: Սողունն Արիզոնայի դեպարտամենտում է հայտնվել 2016 թվականի ապրիլին, որպեսզի հոտով հայտնաբերի որոշ տեսակի թմրանյութեր:

Փորձագետների կարծիքով՝ այս մողեսները սուր հոտառություն ունեն և կարող են արգելված նյութերի որոնումներում օգնել ավելի լավ, քան կինոլոգիական ծառայության շները:

 



Նման նյութեր