ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10:49-ին Ստեփանավան քաղաքից 18 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Զորաշեն և Սարապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: