Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոն վարչապետ, շնորհակալ եմ արագ արձագանքի համար ))) (վարչապետի այս էլ երկրորդ անգամ մեկ օրվա մեջ նույն հարցին անդրադառնալը իհարկե պատահականություն է, բայց դե ես ինձ վերագրեմ մթոմ ես շատ «վաժնի պերսոնա» եմ էդ մարդն էլ բան ու գործը թողած պատասխանում ա իմ բողոքներին):
Հասկացանք, որ էդ ճամփեքի փողերը մինչև ձեր գալը կերել են, բա հո չէին թողնի հնանար, փչանար թափեին, բայց դե մի պարզ հասարակ բան, որ հաստատ միլիարդների հետ կախված չի ԱՐԳԵԼԵՔ ԷԴ ԱՆՏԵՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ, ՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՏՐՏՈՒՄ ԵՆ ԳՆՈՒՄ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԻ ՇԱԲԱԹԻՑ ՆՈՐ ՍԱՐՔՈՒՄ…
Մենք մեր փոսերով յոլա ենք գնում, բայց որ գալիս կտրում են, որ մթոմ սարքելու են ու տենց թողնում մի քանի շաբաթ կամ թեկուզ մի քանի օր, ապա հաստատ այդտեղ մեքենան կոտրելը մի կողմ, ողբերգական վթարներ են լինում այդ պատճառով: Հրահանգեք, որ քանդեն միայն այնքան հատված, որքանը որ այդ օրը վերանորոգելու են:
Դրա համար էլ հո միլիարդներ պետք չի՞: Հրահանգե՛ք, որ որտեղ տեսաք քանդած չլցված փոս, այդ տենդեր շահողին տենդերով տալու եք ժողովրդի կամ վարորդների ձեռը…
Իսկ եթե լուրջ` տուգանքներ սահմանեք, նման կազմակերպություններին, ովքեր մեր քաղաքացիների կյանքին վտանգ սպառնող նման թերություններ թույլ կտան իրենց անել: Հա, մեկ էլ էդ միլիարդները որ ամեն տարի վճարում ենք մեքենաների համար կա՞ վերահսկողություն բաց, որ մենք էլ տեսնենք ինչքան ենք վճարում բոլորս միասին, ու ինչո՞ւ են մեր ճանապարհները միջնադարյան վիճակում դեռ…»: