Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանին մեղադրել է ոչ պրոֆեսինալ լինելու համար:
«Եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա արդեն և էթիկայի խախտում է, և ոչ պրոֆեսիոնալիզմ»,- ասել է Փոստանջյանը:
Հիմա մի հարց եմ ուզում ուղղել տիկին Փոստանջյանին: Քանի՞ անգամ է տիկին Փոստանջյանը նույն հարցը (օրինակ՝ կոռումպացված չինովնիկների կամ տարբեր սկանդալային օֆշորների մասին), նույն ամբիոնից ուղղել նույն մարդկանց: Նշանակո՞ւմ է արդյոք, որ ինքը էթիկայի կանոններ է խախտել կամ ոչ պրոֆեսիոնալ է: Թե իրեն կարելի է, իսկ Պետրոսին՝ ոչ»: