«Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Զարուհի Փոստանջյանի այն մեղադրանքներին, թե ինքը երեկվա հաղորդման ժամանակ խախտել է էթիկայի կանոնները, և պրոֆեսիոնալիզմի բացակայությունից էր, որ ինքը «նույն» հարցը մի քանի անգամ հնչեցրել է:
«Մեր քաղաքական գործիչները լրագրողներից բողոքելու փոխարեն պետք է սովորեն, որ իրենց դուր չեկող հարցերը նույնպես հնչելու են և մի փոքր պատրաստվեն դրանց եթերից առաջ։ Իսկ էս դեպքում նախ նույն հարցը չի կրկնվում, հետո, եթե հարցին չեն պատասխանում, կարող եմ 10 անգամ էլ նույն հարցը տալ։ Պրոֆեսիոնալիզմը և էթիկան ինչ կապ ունեն»,- գրել է Պետրոս Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը զայրացել էր լսելով «Ելքի» և Նիկոլ Փաշինյանի մասին հարցերը, և վեր էր կացել՝ ասելով, թե ինքը գնում է, և «վաբշե» Նիկոլի ու «Ելքի» մասին հարց չպետք է հնչեցնի Պետրոս Ղազարյանը: