Եթե Սանասարյանն անվճար էր «էստի համեցեք» անում, ապա Զառան մարդկանց զոռով «ժառանգական» դարձնելու համար նաև գումար է առաջարկում
Advertisement 1000 x 90

Եթե Սանասարյանն անվճար էր «էստի համեցեք» անում, ապա Զառան մարդկանց զոռով «ժառանգական» դարձնելու համար նաև գումար է առաջարկում

Սարգիս Բալայանը Facebook-յան իր էջում գրել է.

«Մոտ մեկ ամիս առաջ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի հայտարարություն, որով «էստի համեցեք» էր անում պատահական մարդկանց, որպեսզի “Ժառանգության» անդամների անվան տակ նրանց ուղարկի լիցենզավորման և դարձնի ընտրական հանձնաժողովներում իրենց կուսակցության ներկայացուցիչ: Ասել է թե, խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունը նույնիսկ բավարար թվով շարքային անդամներ չունի, որպեսզի կարողանա լրացնել ընտրական հանձնաժողովներում իրեն հատկացված տեղերը: Եթե որևէ մեկը կպնդի, թե դա արվում է այլ նպատակներով կամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ապա հատուկ այդ թերահավատների համար ներկայացնեմ մի դեպք, որի մասին պատմեցին ծանոթներս:

Եվ այսպես, ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ ԱԺ մտնելիս «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ մուտքի հսկողությունն իրականացնող ծառայողներին և առաջարկել է նրանց հարազատներին ու ծանոթներին ուղարկել ընտրական հանձնաժողովի անդամների լիցենզավորման և դրա դիմաց նրանցից յուրաքանչյուրին վճարել 50.000-ական դրամ: Բնականաբար, ԱԺ ծառայողներն անհաղորդ են մնացել Փոստանջյանի «գայթակղիչ» առաջարկին և նա ձեռնունայն հեռացել է:

Եթե Սանասարյանն անվճար էր «էստի համեցեք» անում, ապա Զառան մարդկանց զոռով «ժառանգական» դարձնելու համար նաև գումար է առաջարկում, սակայն իրավիճակը դրանից չի փոխվում: Երկու դեպքում էլ նույն երևույթն է. իրեն կուսակցություն համարող մարդկանց խումբը ոչ միայն անլրջություն է ցուցաբերում, այլև հերթական անգամ փաստում է իր անկարողության ու քաղաքական «իմպոտենտության» մասին»:



Նման նյութեր