Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում անձնակազմը հրաժարվել է թռիչքից ուղևորի պատճառով, որը բիզնես-դասի տեղ է պահանջել: Ինչպես հաղորդում է argumenti.ru կայքը, միջադեպը գրանցվել է Մոսկվա-Երևան թռիչքից առաջ:
Տղամարդը, որի ազգությունը չի հստակեցվում, չի ցանկացել թռչել էկոնոմ դասով և փոխել է իր տեղը: Նրան նկատողություն են արել, ի պատասխան տղամարդը սկսել է վիճել բորտուղեկցորդուհու հետ, ներխուժել է օդաչուի սենյակ, որպեսզի հարցը «տղամարդուն» վայել լուծի: