Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ապրիլի 17-ին կրակոցներ են հնչել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տուժածների վերաբերյալ ահազանգ չի ստացվել: Պարզվում են դեպքի հանգամանքները, կատարվում է հետաքննություն: