Apple կորպորացիան կազատվի Touch ID մատնադրոշմների սքաներից՝ դրա ինտեգրացման խնդրի պատճառով: Այս մասին հայտնել է Pacific Crest Securities ընկերության վերլուծաբան Էնդի Հարգրիվզը, տեղեկացնում է MacRumors-ը:
Մասնագետի խոսքով՝ Apple-ը պլանավորում է մատնադրոշմների սքաները տեղադրել դիսփլեյի մակերևույթի տակ, որպեսզի այն գործի էկրանի ցանկացած մասից: Սակայն ընկերությունում առաջացել են տեխնոլոգիայի ներդրման հետ կապված դժվարություններ, ուստի դրանից կարող են հրաժարվել հօգուտ կենսաչափական աուտենտիֆիկացիայի մի այլ մեխանիզմի՝ աչքի ծիածանաթաղանթի սքաների օրինակով: Նաև ընկերությունը կարող է մատնադրոշմների սքաները տեղադրել սարքի հետին կափարիչի վրա:
Mac Otakara պորտալը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում է, որ նոր iPhone-ի ամենաթանկ տարբերակը կստանա Edition (Apple Watch-ի նմանությամբ) անվանումը և չժանգոտվող պողպատից կորպուս: Նաև այն կհանդերձեն կրկնակի խցիկով՝ մոդուլների ուղղաձիգ դիրքով՝ VR-կոնտենտի նկարահանման համար:
Սակայն, դատելով ըստ ընկերության վերջին արտոնագրերի, iPhone 8-ը կստանա կորպուս «հեղուկ մետաղից»: Այդ նյութը ցիրկոնիումի, տիտանի, նիկելի, պղնձի և այլ մետաղների հատուկ համահալվածք է և իր կառուցվածքով ավելի շատ ապակի է հիշեցնում: